kh7gphbki6gbajhljpckmozukq9hd2ou87kzxuib

Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը | armenpress.am

armenpress.am Օմանի արտգործնախարար Բադր ալ Բուսայիդին Մասկատում բանակցություններ է վարել Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ:

Այդ մասին հայտնել է Օմանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Կողմերն ընդգծել են ընթացիկ դիվանագիտական ​​պահի օգտագործման կարևորությունը՝ խաղաղության ջանքերին աջակցելու, զինադադարի և կայունության ամրապնդման համար, ինչը կբարձրացնի լարվածության նվազեցման, տարածաշրջանային անվտանգության պահպանման և Հորմուզի նեղուցում և միջազգային միջանցքներում ծովային նավարկության անվտանգության ապահովման հնարավորությունները», – ասվում է հայտարարության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները, բարիդրացիության սկզբունքները և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն