Իրավապահները խուզարկել են Իշխան Սաղաթելյանի տունն ու մեքենաները | arm.sputniknews.ru

Իրավապահները խուզարկել են Իշխան Սաղաթելյանի տունն ու մեքենաները | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Իրավապահներն այսօր առավոտյան ժամը 8։30–ին մտել են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի տուն։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա հայտնեց, որ իրեն և փաստաբան Սերգեյ Հարությունյանին թույլ չեն տալիս մտնել ներս։ Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակում են իրավապահները գործողություններ իրականացնում Սաղթելյանի տանը։

Ավելի ուշ փաստաբան Հարությունյանը նշեց, որ Սաղաթելյանի բնակարանի խուզարկությունն ավարտվել է։ Խուզարկել են նաև նրա ավտոմեքենաները և ոչինչ չեն հայտնաբերել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն