Երևանի ավագանին Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ անվանափոխելու որոշում ընդունեց | armenpress.am

Երևանի ավագանին Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ անվանափոխելու որոշում ընդունեց | armenpress.am

armenpress.am Երևանի ավագանին ընդունել է Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ անվանափոխելու որոշում։

Որոշումն ընդունվել է Երևանի ավագանու հունիսի 23-ի նիստում։

Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ անվանափոխելու որոշման նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի մեջ։

Նիստի մեկնարկին ավագանու մի խումբ անդամներ առաջարկեցին հարցը դարձնել զեկուցվող և քննարկել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկը դրեց քվեարկության, սակայն առաջարկը մերժվեց ավագանու քվեարկությամբ։

Այնուհետև ավագանին քվեարկությամբ հաստատեց բոլոր չզեկուցվող հարցերը, այդ թվում՝ Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ անվանափոխելու հարցը։

Նախագծում նշված է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն