qact4t59plzguvjuotbyl8eqq0qiankzuz6yocbd

Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի | armenpress.am

armenpress.am Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 4175-ի։

Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային  լրատվական գործակալությունը (NNA):

«Ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր՝ մարտի 2-ից մինչև հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում զոհված լիբանանցիների ընդհանուր թիվը հասել է 4175-ի, իսկ վիրավորներինը՝ 12164-ի»,- նշվել է նախարարության հաղորդագրության մեջ։

Վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվն ավելացել է 69-ով, իսկ  վիրավորներինը՝ 11-ով։

Տեղեկություններ են հաղորդվում նաև, որ առողջապահության ոլորտի աշխատակիցների շրջանում զոհերի թիվը հասել է 135-ի, վիրավորներինը՝ 406-ի։

Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ը՝ ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն