ishkhan-saghatelyan-3-1

«Ծիծաղելի հոդվածներով խուզարկություն են իրականացրել, սա հերթական ապօրինի գործընթացն է»․ Իշխան Սաղաթելյան | aravot.am

aravot.am Այսօր առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի տունը։

«Այսօր առավոտյան ժամը 8-ին, ոնց էին ասում՝ շնորհքով ներխուժե՞լ են։ Ժամանակին նորմալ հոդվածներով են եկել, հիմա մի քիչ ծիծաղելի հոդվածներով է, ինչ-որ քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն են իրականացնում՝ ԴԱՀԿ-ի պահանջները չկատարելու, չգիտեմ՝ ինչ-որ անհասկանալի հոդվածով։ Բավականին մեծ խմբով ամբողջ շենքը շրջապատել էին, ծիծաղելի է այս ամենը»,- խուզարկությունից հետո լրագրողներին ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իրավապահներն առգրավել են տան զարդերը, կանխիկ գումար։ Խուզարկել են նաեւ Իշխան Սաղաթելյանին պատկանող ավտոմեքենաները, Սաղաթելյանի խոսքով՝ փող էին փնտրում։

«Ես ընդամենը կարող եմ ասել, որ սա այս 8 տարիների հերթական հետապնդումն է, հերթական ապօրինի գործընթացն է։ ԴԱՀԿ-ին ներգրավել են իրենց պրոցեսների մեջ, ԴԱՀԿ-ն ինչ-որ ապօրինի պահանջներ է ներկայացրել։ Սրա շրջանակներում դիմել ենք Վարչական դատարան՝ զուտ իմ տարրական իրավունքները պաշտպանելու համար։ Այս ընթացքում դատախազությունը շատ արագ գործ է հարուցել, ուղարկել է քննչական, վարույթ է նախաձեռնվել։ Մի երեք ամիս է՝ այս պրոցեսը բզբզում են, այս ընթացքում ԴԱՀԿ-ի հետ կա նամակագրություն, ապօրինի պահանջ են ներկայացրել։ Չնայած դրան, ասել ենք, որ պահանջն ապօրինի է, այս ամենն իրավունքի հետ կապ չունի, հերթական հետապնդումն է, բայց նույնիսկ այս իրավիճակում մենք չենք հրաժարվել, փորձել ենք նամակագրություն իրականացնել, պարզաբանումներ պահանջել։ Ամեն անգամ չեն կարողացել մեր հարցերին պատասխանել, եւ հերթական ապօրինի գործընթացին ականատես եղանք»,- ասաց նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն