screenshot-2-1782205485533-1540x_

Շիշ շպրտելս հանդարտության կոչ էր. շիշը սեղանից ցայտում է այն պահին, երբ որ պետք է հանդարտվի, սեղանին է կպել, ոչ թե ինչ-որ անձի․ ՔՊ-ականը՝ իր շիշ շպրտելու մասին | tert.am

tert.am Շիշ շպրտելս հանդարտության կոչ էր, սեղանին է կպել, ոչ թե ինչ-որ անձի: Այս մասին ասել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը՝ պարզաբանելով, թե ինչու է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղղությամբ:

«Եթե մարդիկ կռիվ են հրահրում, շիշը սեղանից ցայտում է այն պահին, երբ որ պետք է հանդարտվի, ոչ մեկին միտված չի եղել, որ վնաս պատճառի և ոչ ոքի չի դիպչել: Շիշը չի շպրտվել ինչ-որ մեկի ուղղությամբ, ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ընդդիմությունը հրհարեց տվյալ բախումը:

Հրահրեցին այն ժամանակ, երբ ավագանու նիստում հնչեցին թեմաներ այն մասին, որ իրենց խմբակցության անդամ առաջին համար Անդրանիկ Թևայանը մեղադրվում է պետական դավաճանության մեջ և այս պահին գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Նրանք վրդոհվեցին և փորձեցին հրահրել, իսկ իմ չիշ շպրտելը ուղղված չի եղել ինչ-որ մեկին, կարելի է ասել հանդարտության կոչ է եղել»,- նշել է Խաչատրյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն