7tcbsfowi6nxyvpojg2a2avtmdrntzzsc5doeyrb

ՀՀ ՄԻՊ-ը խստորեն դատապարտելի է համարում Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է համարում մարդու իրավունքների տեսանկյունից և անհամատեղելի՝ ժողովրդավարական կառավարման ու քաղաքակիրթ քաղաքական բանավեճի հետ:

«Քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարևորության մասին, բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների, վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության տարատեսակ դրսևորումներ:

Պաշտոն զբաղեցնող անձինք իրենց այսպիսի վարքագծով ոչ միայն տարածում են բռնությունն ու անհանդուժողականությունը որպես վարքագծի օրինակելի ձև, այլ նաև խոչընդոտում են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ամբողջ համակարգի զարգացմանը»,–հայտարարել է ՀՀ ՄԻՊ-ն՝ ընդգծելով, որ այս ամենը խստորեն դատապարտելի երևույթ է։

Երևանի ավագանու՝ հունիսի 23-ի նիստի ընթացքում ծեծկռտուք էր սկսվել իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների անդամների միջև։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն