l-0x0wh-786x458z-1-140

Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմի մասնակցությամբ անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն։

Նախարար Թորոսյանն անդրադարձել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի կիսամյակային առաջնահերթություններին, գնահատել իրականացվող աշխատանքների ընթացքը և նախանշել առաջիկա անելիքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից:

Նախարարը կարևորել է սոցիալական ծառայությունների թվայնացման գործընթացի արդյունավետ իրականացումը՝ շեշտադրելով քաղաքացիների դիմումների ընդունման, մշակման ու սպասարկման առավել պարզ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ներկայացվել է նաև ԱՍՀ նախարարությունում ներդրված «Spark.work» նորարարական հարթակի կիրառման ընթացքը, ինչպես նաև վերջինիս գործառույթների ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Խորհրդակցության ընթացքում նախարար Թորոսյանը խոսել է նաև ԱՍՀ նախարարության վերանվանման նախաձեռնության մասին։ Նախարարը նշել է, որ գաղափար կա առաջիկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իսկ Միասնական սոցիալական ծառայության գործառույթներում հետագայում ևս կլինեն փոփոխություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն