102968925_001280853_1440x900_80_0_1_d7fd1d1a1327c12b0955f6ee5e50ee3b-jpg-1

Այսօր Երևանից էլեկտրագանցք չի ուղևորվի Գյումրի. պատճառը վթարն է | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Երևան–Գյումրի էլեկտրագնացքի գրաֆիկը խախտվել է «Դալարիկ» կայարանում տեղի ունեցած վթարի պատճառով. 14։25-ին նախատեսված ուղերթը չի կայանա։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ժամը 11:55-ին Արմավիրի մարզում բենզատարը բախվել է կոնտեյներային գնացքին: Բախման հետևանքով վնասվել են շարժակազմը և կոնտակտային ցանցը:

«Հունիսի 23-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով խախտվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքների երթևեկության ժամանակացույցը և չեղարկվել է Երևան-Գյումրի 686 էլեկտրագնացքի երթը (14:25)»,- հայտնեցին ՀԿԵ-ից:

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով բենզատարի վարորդը հոսպիտալացվել է: Նա վնասվածք է ստացել գլխի շրջանում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն