news.am Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր՝ հունիսի 23-ին, այցով մեկնել է Պակիստան։ Նա հայտարարել է, որ Արևմտյան Ասիայում խաղաղության կարելի է հասնել միայն տարածաշրջանային բանաձևի միջոցով, հաղորդում է Tehran Times-ը։
«Իրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին, ներառյալ՝ Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային՝ տարածաշրջանում ընդհանուր փոխըմբռնում ձևավորելու և անվտանգության նոր ճարտարապետություն ստեղծելու համար։ Իսլամական ումմայի միասնությունը վճռորոշ նշանակություն ունի մարտահրավերների հանդիման»,- Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մասուդ Փեզեշքիանը։
Իրանի նախագահն ընդգծել է, որ առաջնորդների քաղաքական կամքը և երկու երկրների աջակցությունը կարող են երկկողմ հարաբերությունները հասցնել մի մակարդակի, որը վայել է երկու խոշոր մահմեդական պետություններին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում