net-anyahu

Իսրայելը պետք է ազատվի ամերիկյան զենքից կախվածությունից. Իրանի դեմ պայքարը կախված է մեր ուժից․Նեթանյահու | factor.am

factor.am Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պետք է «ազատ» լինի Միացյալ Նահանգներից ռազմական կախվածությունից և զարգացնի իր սեփական զենքի արտադրության հնարավորությունները՝ հավելելով, որ դա անհրաժեշտ է Իրանի և նրա պրոքսիների  դեմ շարունակվող պայքարին աջակցելու համար, գրում է The Times of Israel-ը։

«Ես մեծապես գնահատում եմ մեր ամերիկացի ընկերների կողմից ստացված և տարիների ընթացքում ապահովված աջակցությունը։ Բայց այսօր ես ասում եմ՝ մեզ անհրաժեշտ է մեր սեփական զենքի անկախ արտադրության համակարգը։ Մենք պետք է արտադրենք մեր սեփական զենքը։ Մենք այժմ բախվում ենք Իրանին և նրա պրոքսիներին։ Մենք նրանց ուժեղ հարված ենք հասցրել։ Ամեն ինչ դեռ չի ավարտվել, բայց կախված է մեր ուժից։ Այն, թե որտեղ կլինենք 30 տարի հետո, կախված է մեր ուժից։ Ահա թե ինչու մենք հիմա ավելի մեծ ուժ պետք է կառուցենք»,- ասել է նա՝ հավելելով, որ ցանկանում է, որ Իսրայելն «ունենա անկախ սպառազինության կարողություն»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն