IMG_4637

ԱՄՆ-ն հստակորեն պիտի հանդես գա հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակման օգտին․ Բրեդ Շերման | aravot.am

aravot.am «Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքական բանտարկյալների անօրինական գերության 1000-րդ օրը։ Վաղը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերջապես հնարավորություն կունենա պաշտոնապես դատապարտելու այս շարունակվող անարդարությունը՝ աջակցելով օրենսդրական փոփոխության իմ առաջարկին և կոչ անելով Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել այդ բանտարկյալներին»,- Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը։

Նշենք, որ Բրեդ Շերմանի օրենսդրական առաջարկով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդառված անձանց։

Ասուլիսին մասնակցում էին նաև կոնգրեսականներ Թոմ ՄաքՔլինթոքը, Ջուդի Չուն և Լորա Ֆրիդմանը։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անունից ասուլիսին մասնակցում էր Արամ Համբարյանը։

Ասուլիսի ընթացքում Բրեդ Շերմանը վստահեցրեց՝ չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ հայ ռազմագերիները, պատանդառված անձինք ազատ չեն արձակվել․ «Այս վարչակազմը ձգտում է ապահովել տևական խաղաղություն Հարավային Կովկասում։ Սակայն չի կարող լինել կայուն խաղաղություն, քանի դեռ յուրաքանչյուր հայ ռազմագերի և քաղաքական բանտարկյալ ազատ չէ ադրբեջանական բանտերից և չի կարող վերադառնալ տուն։ Այսօր հայերը չեն կարող վերադառնալ Արցախ, քանի որ այնտեղ որևէ հայի համար անվտանգ չէ ապրել։ Սակայն առնվազն հայ ռազմագերիները կարող են վերադառնալ և վերամիավորվել իրենց ընտանիքների հետ Հայաստանում։ Իմ առաջարկած փոփոխությունն արտացոլում է հայ ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ աճող միջազգային համաձայնությունը, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից ապրիլին ընդունված բանաձևը։ Ես նախկինում ևս ներկայացրել էի այդ առաջարկը։ Ես բանակցել եմ հանձնաժողովի նախագահի հետ և կատարել որոշ փոփոխություններ, և այժմ ունենք նրա աջակցությունն այն փոփոխությանը, որով նշվում է, որ Ամերիկան պետք է օգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ հասնելու այս ռազմագերիների ազատ արձակմանը։ Սա պետք է տեղի ունեցած լիներ դեռ հազար օր առաջ»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն