pastinfo.am Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է հունիսի 7-ին կայացած ընտգրություններին մասնակցած 7 կուսակցությունների դիմումը՝ տեղեկություններ և նյութեր պահանջելու վերաբերյալ։
Դիմումներ է ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թեվեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը: Բոլոր դիմումները ՍԴ-ն քննելու է մեկ վարույթով:
Մասնավորապես՝ ՍԴ աշխատակարգային որոշմամբ՝ ՍԴ-ն ԿԸՀ-ից պահանջել է մինչև հունիսի 24-ը՝ ժամը 18։00-ն, ներկայացնել 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած այն անձանց վերաբերյալ ամբողջական տվյալները, որոնց տվյալները և քվեարկության վայրը պահվել են գաղտնի, և որոնց թվաքանակը կազմել է 16.738 անձ, ինչպես նաև, թե համապատասխան ընտրական ցուցակներում բնակության վայրի հաշվառումից ժամանակավորապես քանի անձ է հանվել, նշված անձանցից քանիսի տարիքային խումբն է համապատասխանել 18-23 տարեկանին, ինչ իրավական, տեխնիկական և կազմակերպական վերահսկողական մեխանիզմներ են գործել՝ բացառելու համար նշված անձանց կողմից երկու կամ ավելի անգամ քվեարկությանը մասնակցելու հնարավորությունը։
ՍԴ-ն նաև պահանջել է պարզաբանումներ այն հանգամանքի վերաբերյալ, որ անձը հաստատող փաստաթղթի տվյալները մասնագետի կողմից ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու արդյունքում տպված քվեարկության կտրոնների թիվը, ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, կազմել է 79.125, ներառյալ` ինչ հանգամանքներով է պայմանավորված նման թվով դեպքերում տվյալների ձեռքով ներմուծումը, ի՞նչ փաստաթղթերի հիման վրա է այն իրականացվել, արդյոք այդ դեպքերով ապահովվե՞լ է ընտրողի նույնականացման պատշաճությունը, և ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ են գործել կրկնակի կամ ոչ իրավաչափ քվեարկության ռիսկը բացառելու համար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում