Ադրբեջանը դատապարտեց 2025-ի լարվածության արդյունքում ձերբակալված ութ ռուսաստանցիներին | civilnet.am

Ադրբեջանը դատապարտեց 2025-ի լարվածության արդյունքում ձերբակալված ութ ռուսաստանցիներին | civilnet.am

civilnet.am Ադրբեջանական դատարանը երեք և չորս տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի ութ քաղաքացու։ Նրանք ձերբակալվել էին Բաքվում 2025-ի ամռանը՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների լարվածության գագաթնակետին։ Նրանք մեղավոր են ճանաչվել Իրանից խոշոր քանակությամբ թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբերհանցագործությունների մեջ։

Այս մասին հունիսի 19-ին հայտնել է ադրբեջանական Minval լրատվամիջոցը։

Ութ անձինք ձերբակալվել էին այլ ռուսաստանցիների հետ՝ երկու երկրների միջև երկարատև լարվածության ֆոնին։ Ճգնաժամը սկսվել էր 2024-ի դեկտեմբերի 25-ին, երբ Բաքվից Գրոզնի մեկնող Azerbaijan Airlines-ի ինքնաթիռը կործանվել էր՝ խլելով 38 մարդու կյանք։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետագայում ներողություն էր խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից, իսկ 2025-ի ապրիլի կեսերին Ռուսաստանը համաձայնել էր փոխհատուցում տրամադրել զոհերի ընտանիքներին և տուժածներին։

2025-ի հունիսին տեղի էր ունեցել նաև մեկ այլ միջադեպ։ Ադրբեջանում ռուսաստանցիների ձերբակալությունից կարճ ժամանակ առաջ Ռուսաստանի իրավապահները Ուրալում խուզարկություններ էին անցկացրել էթնիկ ադրբեջանցիների բնակարաններում՝ վաղեմի հանցագործությունների հետաքննության շրջանակում։ Այդ գործողությունների ընթացքում սպանվել էին երկու եղբայրներ՝ Զիյադդին Սաֆարովը և Հուսեյն Սաֆարովը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն