ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմ | 1lurer.am

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմ | 1lurer.am

1lurer.am  ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի տնտեսության համար կարևորագույն պետական ​​ընկերությունների նկատմամբ` հաղորդել է Reuters-ը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ նոր պատժամիջոցներն ուղղված են կուբայական հինգ ընկերության դեմ, որոնցից երեքը կապված է Grupo de Administración Empresarial S.A. (GAESA) բիզնես կոնգլոմերատի հետ, որը վերահսկում է երկրի Հեղափոխական զինված ուժերը։

Ըստ տարբեր գնահատականների` GAESA-ն վերահսկում է Կուբայի ՀՆԱ-ի մոտ 40%-ը և 2024 թվականի դրությամբ ունի 14,5 միլիարդ դոլարի իրացվելի պահուստներ` գրում Է Reuters-ը:

ԱՄՆ նոր պատժամիջոցների թիրախում գտնվող ընկերությունները զբաղվում են ապրանքների արտահանմամբ և ներմուծմամբ, օտարերկրյա ներդրումներով ու ֆինանսական գործարքներով, ինչպես նաև չմշակված պողպատի արտադրությամբ։ Սահմանափակումներ են հաստատվել Կուբայի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ալեխանդրո Կաստրոյի կնոջ և Ռաուլ Կաստրոյի որդու նկատմամբ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հատուկ ընդգծել է, որ Կուբան GAESA-ն օգտագործում է հարստանալու, ինչպես նաև բռնաճնշումները, լրտեսությունը և հակաամերիկյան գործունեությունը ֆինանսավորելու համար։

Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը նոր պատժամիջոցներն անվանել է «անողոք ագրեսիայի և կոլեկտիվ պատժի» շարունակություն, իսկ կուբացի ներգաղթյալների որդի Ռուբիոյին՝ «անազնիվ ու ստախոս»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն