azatutyun.am Նախօրեին Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից՝ առանց այլ մանրամասներ նշելով:
Երևանի ավագանու նիստի ընթացքում իշխանական և ընդդիմադիր խմբակցությունները ելույթ ունենալիս խոսում էին հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից, միմյանց հասցեին մեղադրանքներ էին հնչում: Այնուհետև իրավիճակը լարվեց ավագանու ընդդիմադիր և իշխանական անդամների միջև, ընդհուպ ծեծկռտուք տեղի ունեցավ։