numan-kurtulmus-aa-1506841

Անկարան բարձր է գնահատում Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացը․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ | factor.am

factor.am  Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղության բանակցություններում ձեռք բերված առաջընթացը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը Բաքվում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանում ունեցած ելույթում։

Նա ասել է, թե Անկարան Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության հույս ունի։

«Ես հույս ունեմ, որ տարածաշրջանում կհաստատվի Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև և անկեղծ խաղաղություն։ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության, հանգստության և կայունության տարածաշրջան»,- հայտարարել է  Քուրթուլմուշը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն