l-0x0wh-786x458z-1-152

COP17-ի շրջանակում ՇՄ նախարարը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի և միջազգային գործընկերների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում անցկացվող «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» (London Climate Action Week – LCAW) համաշխարհային համաժողովին։

«Համաժողովի շրջանակում մասնակցել եմ Թագավորական բուսաբանական այգիներում (Kew Gardens) կազմակերպված «Բնապահպանական գործողությունների խթանումը Ռիոյի կոնվենցիաների COP-երի միջոցով» խորագրով բարձր մակարդակի պանելային քննարկմանը։

Քննարկմանը նախորդած ընդունելության ընթացքում շփումներ եմ ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Դեյվիդ Լեմմիի, Միացյալ Թագավորության բնության նախարար Մերի Գրեգի, Շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսական հարցերով նախարար Էմմա Ռեյնոլդսի, «Bezos Earth Fund»-ի բնապահպանական լուծումների ծրագրի ղեկավար և գործադիր տնօրեն Քրիստիան Սամպերի, ինչպես նաև այլ գործընկերների հետ։

Որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալող և նախագահող երկիր՝ Հայաստանը կարևորում է նման բարձր մակարդակի շփումները, որոնք նպաստում են միջազգային գործընկերության ամրապնդմանը և գլոբալ բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համատեղ օրակարգի ձևավորմանը։

COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակում ենք ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման օրակարգն առաջ մղելու նպատակով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն