16371_am_1

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսին և Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին՝ պաշտոնավարման ավարտի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև վերջիններիս այս պաշտոններում սեպտեմբեր ամսից փոխարինող՝ Թոմաս Կաիրիսը և Ռեմոն Զակարիան: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Մանրամասն անդրադարձ կատարելով վերջին տարիներին ՎԶԵԲ հետ ձևավորված արդյունավետ համագործակցությանը՝ փոխվարչապետ Խաչատրյանը առանձնահատուկ ընդգծել է Ալկիս Դրակինոսի և Գեորգի Ախալկացիի դերակատարումը՝ ՀՀ բարեփխումների օրակարգին համահունչ ծրագրերի նախաձեռնման և իրականացման գործում: Փոխվարչապետ Խաչատրյանը, շնորհավորելով Թոմաս Կաիրիսին և Ռեմոն Զակարիային պաշտոնները ստանձնելու կապակցությամբ, վստահություն է հայտնել արդյունավետ և հետևողական համագործակցության շարունակականության վերաբերյալ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՎԶԵԲ հետ ձևավորված ընթացիկ համագործակցության հիմնական ուղղությունների և դրանց ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ: Այս համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել ճանապարհաշինության, ջրային համակարգերի արդիականացման, էներգետիկ և այլ խոշոր եթակառուցվածքների, ինչպես նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն