Screenshot 2026-06-24 181928

Ավետիք Չալաբյանը կկալանավորվի 2 ամսով․ փաստաբան

Դատարանը որոշեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանք` 2 ամիս ժամկետով:

 Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ  Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):

Չալաբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն