Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք․ՆԳՆ

Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք․ՆԳՆ

Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

«Ըստ Ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի՝ վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել և կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 5000 դրամի չափով և տուգանային 1 միավորի կիրառում:

ՆԳ նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- նշված է ՆԳՆ հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն