armenpress.am ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանն Աբու Դաբիում կայացած հանդիպմանը քննարկել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված համաձայնագրերը, ինչպես նաև Հորմուզի նեղուցում ազատ նավարկության ապահովումը։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոտի գրավոր հայտարարության մեջ։
«Նրանք քննարկել են նախագահ (ԱՄՆ Դոնալդ) Թրամփի Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը, Հորմուզի նեղուցով ազատ նավարկություն ապահովելու ուղղությամբ ջանքերը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության կարևորությունը», – նշվում է փաստաթղթում:
Պիգոտի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահն անդրադարձել են նաև պաշտպանության և առևտրի ոլորտներում հետագա համագործակցությանը: Ռուբիոն վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը ԱՄԷ-ի անվտանգությանը: