731031464_1016686560719204_5568944609720640076_n

Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է OAS Գլխավոր ասամբլեայի շրջանակում երկխոսությանը

Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) Գլխավոր ասամբլեայի 56-րդ տարեկան նստաշրջանի շրջանակում դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է OAS անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարների, գլխավոր քարտուղարի և կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների պատվիրակությունների ղեկավարների միջև կայացած երկխոսությանը։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Հայաստանի կողմից ներկայացված հայտարարության շրջանակում ընդգծվել է տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված նախաձեռնությունների, խաղաղության օրակարգի, ինչպես նաև Ամերիկյան երկրների հետ տնտեսական, տեխնոլոգիական և այլ ուղղություններով համագործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերի կարևորությունը։

Միաժամանակ վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարության, անվտանգության և կայուն զարգացման սկզբունքներին՝ ընդգծելով OAS-ի անդամ և դիտորդ պետությունների հետ գործընկերության հետագա ամրապնդման նշանակությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն