news.am Գերմանիայի ընտանիքի հարցերով նախարար Կարին Պրինը հանդես է եկել առաջարկությամբ՝ օրենսդրական մակարդակով սահմանել 13 տարեկանի նվազագույն շեմ՝ այնպիսի սոցիալական ցանցերի ինքնուրույն օգտագործման համար, ինչպիսիք են TikTok-ը, Instagram-ը և Snapchat-ը։ Նրա բնորոշմամբ՝ նման մոտեցումը «սկզբունքորեն ճիշտ է»․ հաղորդում է dpa գործակալությունը։
Այդ նախաձեռնությունը քննարկվում է թվային միջավայրում երեխաների և դեռահասների պաշտպանության ուժեղացման համատեքստում՝ ներառյալ պոռնոգրաֆիկ բովանդակության հասանելիությունը, ատելության խոսքը, առցանց հալածանքը, ինչպես նաև սոցիալական հարթակներից չափից ավելի երկար օգտվելը։
Նախարարը շեշտել է, որ կարգավորումը իդեալական տարբերակում պետք է ընդունվի Եվրոպական միության մակարդակով։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ եթե եվրոպական մակարդակով բավարար առաջընթաց չգրանցվի, Գերմանիան կսկսի ազգային իրավական մեխանիզմներ մշակել։
Առաջարկվող մոդելը նախատեսում է այսպես կոչված «թույլատրողական մեխանիզմ». 13 տարեկանից ցածր երեխաները կկարողանան օգտվել միայն հատուկ հարմարեցված և անվտանգ ծառայություններից։ 13-18 տարեկան օգտատերերի համար առաջարկվում է ներդնել սահմանափակումների և պաշտպանական միջոցների աստիճանական համակարգ, ներառյալ՝ հնարավոր ռիսկային գործառույթների անջատումը լռելյայն ռեժիմով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում