1lurer.am Հունիսի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությանը։ Այն պետք է մասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանին:
Նշելով, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանի ժողովուրդն ու պետությունը կանգնած էին Իրանի ժողովրդի և պետության կողքին, Ալիևը որպես դրա վառ օրինակ է գնահատել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ իր հեռախոսազրույցները, ինչպես նաև տարբեր մակարդակներում այլ շփումներն ու համերաշխության դրսևորումները։ Ադրբեջանի ղեկավարը նաև անդրադարձել է ադրբեջանա-իրանական հարաբերությունների հաջող զարգացմանը։
«Պատերազմի ընթացքում Իրանը հասկացավ, թե ովքեր են իր բարեկամներն ու թշնամիները: Ադրբեջանը, որպես բարեկամ երկիր, կանգնած էր Իրանի կողքին»,- ասել է Ղալիբաֆը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում