eflh5t46bml8m599e3lnembaocegbbzd0ljfp3xs

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը | armenpress.am

armenpress.am Անգլիայի հարավում հունիսի 24-ին ջերմաստիճանը հասել է 35.8 աստիճան ցելսիուսի՝ գերազանցելով 1976 թվականի հունիսի ռեկորդը։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը։

«Նախնական տվյալներով՝ այսօր Մեծ Բրիտանիայում գրանցվել է ամենատաք հունիսյան օրը։ Արևմտյան Սասեքսի Վիգգոնհոլթում գրանցվել է 35.8 աստիճան», – հայտնել է ծառայությունը։

Նախորդ ռեկորդը՝ 35.6 աստիճանը, գրանցվել էր Սաութհեմփթոնում 1976 թվականի հունիսին և Լոնդոնի Քեմդեն հրապարակում՝ 1957 թվականի հունիսին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն