Ակնկալում ենք սերտ համագործակցություն՝ Հնդկաստանի և Հայաստանի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար․ Մոդի | arm.sputniknews.ru

Ակնկալում ենք սերտ համագործակցություն՝ Հնդկաստանի և Հայաստանի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար․ Մոդի | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Մենք վերահաստատեցինք մեր ընդհանուր հանձնառությունը՝ հետագայում ամրապնդելու մեր ջերմ և բազմակողմանի գործընկերությունը առանցքային ոլորտներում, ներառյալ առևտուրը, պաշտպանությունը, տեխնոլոգիաները և մարդկանց միջև կապերը: Ակնկալում ենք սերտ համագործակցություն՝ Հնդկաստանի և Հայաստանի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար։

Այս մասին X-ի իր էջում  գրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ և քննարկել Հայաստան-Հնդկաստան օրակարգի մի շարք ուղղություններով հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն