IMG_4651

Ուժգին երկրաշարժ Վենեսուելայում. Կարակասում շենքեր են փլուզվել | hetq.am

hetq.am Հունիսի 25-ի երեկոյան Վենեսուելայի մայրաքաղաքից դեպի արևմուտք երկու ուժգին ստորգետնյա ցնցում է գրանցվել՝ 7.2 և 7.5 մագնիտուդով: Աղետի հետևանքով Կարակասում բնակելի շենքեր են փլուզվել. մասնագետները մեծաթիվ զոհեր են կանխատեսում։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկրորդ ցնցումը տեղի է ունեցել առաջինից ընդամենը մեկ րոպե անց: «Հավանական են մեծաթիվ զոհեր և մասշտաբային ավերածություններ, իսկ աղետը, ամենայն հավանականությամբ, համատարած բնույթ է կրում»,- հայտարարել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը՝ հավելելով, որ նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է կազմել 10,000-ից մինչև 100,000 մարդ:

Վենեսուելայի իշխանություններն այս պահին զոհերի և տուժածների հստակ թվեր դեռ չեն հրապարակել։ Երկրի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելյոն պետական հեռուստատեսության եթերում հայտնել է, որ մայրաքաղաքում որոշ շենքեր են փլուզվել, հայտնում է Reuters-ը:

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է արտակարգ դրություն մտցնելու մասին: Նա նաև տեղեկացրել է, որ փակվել է Կարակասի միջազգային օդանավակայանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն