01000000-0aff-0242-ecd0-08dc4d9605c6_w1023_r1

ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ քննադատելով Վրաստանում ժողովրդավարության նահանջը | azatutyun.am

azatutyun.am Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ ընդունել է բանաձև, որով քննադատել է Վրաստանում ժողովրդավարական չափանիշներից նահանջը և իշխանություններին կոչ արել դադարեցնել ընդդիմադիրների հետապնդումը։

Բանաձևին կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 5-ը, 4-ը ձեռնպահ է մնացել։

ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Վրաստանում քաղաքացիական հասարակության, քաղաքական ընդդիմության ու այլախոհության նկատմամբ ճնշումների առնչությամբ։ Վեհաժողովը Թբիլիսիին կոչ է արել չեղարկել «ռեպրեսիվ օրենսդրությունը», հետաքննել բողոքի ակցիաներին ոստիկանների բռնության դեպքերը և ազատ ու ժողովրդավարական ընտրությունների համար պայմաններ ապահովել։

Բանաձևում նաև նշվում է, որ Վրաստանը պետք է կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներն ու ԵԱՀԿ հանձնարարականները։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ԵԽԽՎ-ի բանաձևը «հակավրացական» է անվանել՝ պնդելով, թե կառույցը չի հարգում Վրաստանի ինքնիշխանությունն ու 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն