f6a3cbe4ee4393_6a3cbe4ee43da

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 3 «Առդա» թաղամասի գազասպառողների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն՝ Վանաձոր քաղաքի Աթարբեկյան փողոցի գազասպառողների, «Հ.Մացակյան» ԱՁ-ի, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի, Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Դսեղ, Կաթնառատ բնակավայրերի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արարատի մարզի Վերին Դվին բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա»-ն և հայցում գազասպառողների ներողամտությունը, խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն