news.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին պատրաստ լինել արագ արձագանքման՝ Վենեսուելայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի կապակցությամբ։
Նախագահը նշել է, որ Վաշինգտոնը «կլինի մեր նոր և մեծ բարեկամների կողքին»՝ մուտք գործող հաղորդագրությունները հետևանքների մասին անվանելով «ոչ մխիթարական»։
Ինչպես հաղորդվել էր, Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին՝ ուժեղ երկրաշարժից հետո։
Զոհվածների և տուժածների մասին պաշտոնական տվյալներ առայժմ չեն ներկայացվել։
Երկրաշարժը տեղի է ունեցել Կարակասից հյուսիս-արևմուտք չորեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով 18:00-ից հետո։ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS) գրանցել է ցնցումների երկու շարք՝ 7,2 և 7,5 մագնիտուդով։ ՌԴ ԳԱ Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանյան մասնաճյուղում երկրաշարժի մագնիտուդը գնահատել են 6,9։