ap26176063356509

Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել | factor.am

factor.am  Վենեսուելայում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Մայրաքաղաքում շենքեր են փլուզվել, երկրի գլխավոր օդանավակայանը փակվել է։ Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսն արտակարգ դրություն է հայտարարել, գրում  է France 24-ը։

Երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը։ Ռոդրիգեսը նախազգուշացրել է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում փլուզված շենքերում։ Նախագահի պաշտոնակատարը նաև նշել է, որ նույն տարածքում տեղի ունեցած 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերից հետո տեղի է ունեցել 20 հետցնցում՝ ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS):

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է  որ Միացյալ Նահանգները «պատրաստ է, ցանկանում է և կարող է օգնել» Վենեսուելային։

«Վենեսուելայի մեծ ժողովրդին հարվածած երկու խոշոր երկրաշարժերն էլ հսկայական մասշտաբի էին և հանգեցրել են ավերիչ թվով մահերի։ ԱՄՆ-ը պատրաստ է, ցանկանում է և կարող է օգնել։ Ես հրահանգել եմ մեր կառավարության բոլոր գործակալություններին պատրաստվել արագ գործելու։ Մենք այնտեղ կլինենք մեր նոր և հիանալի ընկերների համար»,- գրել է Թրամփը իր Truth Social հարթակում։

Առաջին երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվել է ափամերձ Մորոն քաղաքից 21 կիլոմետր արևմուտք, տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով 22:04-ին, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS): Մեկ րոպեի ընթացքում 7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել նաև շուրջ 45 կիլոմետր հեռավորության վրա։

«Սա կրկնակի երկրաշարժի երկրորդ դեպքն էր։ 7,5 մագնիտուդով գլխավոր ցնցումից 39 վայրկյան առաջ տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով նախացնցում»,- նշել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Կարակասի մոտակայքում գտնվող Մայկետիա միջազգային օդանավակայանը փակվել է ենթակառուցվածքներին հասցված «լուրջ վնասի» պատճառով, ասել է Դելսի Ռոդրիգեսը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն