civilnet.am «Եվրասիական տնտեսական միությունը պետք է հստակ ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա, մենք ասում ենք՝ կա։ Եթե ԵԱՏՄ-ն ասի, որ չկա այլևս, ուղիղ կամ նամյոկով, մենք ի՞նչ կարանք անենք։ Մենք կանք և մենք ԵԱՏՄ-ի մեջ ենք և աշխատում ենք ԵԱՏՄ-ում»,- այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 25-ին կառավարության նիստի ժամանակ։
Անդրադառնալով Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումների սահմանափակումներին, վարչապետը նշել է, որ՝ չնայած դիվերսիֆիկացիային և արտահանման այլ ուղիներ ընտրելուն, Հայաստանը շարունակում է աշխատել ԵԱՏՄ-ի հետ։
«Մենք այն կանխավարկածով չենք, որ այնտեղ մի այնպիսի անշրջելի բան է տեղի ունեցել և մենք հիմա պետք է այդ ուղղությամբ չնայենք։ Աշխատելու ենք, և համոզված եմ, որ լուծումներ կլինեն։ Եթե լուծումներ չլինեն դա ուրիշ բան է նշանակում առաջին հերթին ԵԱՏՄ-ի համար։ ԵԱՏՄ-ն պետք է հստակ ասի, ինքը կա՞, թե՞ չկա, մենք ասում ենք՝ կա։ Որովհետև որպես մասնակից պետություն համարում ենք, որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել և տպավորություն է ստեղծվել, որ չկա ԵԱՏՄ-ն։ Եթե ԵԱՏՄ-ն ասի, որ չկա այլևս, ուղիղ կամ նամյոկով, մենք ի՞նչ կարանք անենք։ Մենք կանք և մենք ԵԱՏՄ-ի մեջ ենք և աշխատում ենք ԵԱՏՄ-ում»,- ասել է Փաշինյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դիտարկմամբ՝ դիվերսիֆիկացիան, որն այժմ տեղի է ունենում, և հայկական ապրանքներն արտահանվում են նաև Եվրոպա, Մերձավոր արևելք և այլն, դա թույլ է տալիս, որ դեպի ԵԱՏՄ արտահանումների հոսքը վերականգնվի։
«Եթե մեր դիվերսիֆիկացիայի գործընթացը շարունակվում է, մեխանիկորեն լուծվում է մյուս խնդիրը։ Եթե արտահանումը մի ուղղությամբ է տեղի ունենում, դա դառնում է որակի շուրջ բանավեճ, իսկ երբ արտահանման ուղիները սփռվում են, այդ դեպքում արգումենտը, որ բերվում է, թե կա որակի խնդիր՝ անհիմն է դառնում։ Որովհետև չի կարող որակի խնդիր լինել մի տեղ, իսկ մեկ այլ տեղ չլինել»,- ասել է Գրիգորյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում