նիկոլ հարց

Փոխվարչապետերի և նախարարների փոփոխություններ չեն նախատեսվում, ՔՊ-ն այսօր կքննարկի ում ընտրել ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում

Կառավարության անդամների՝ փոխվարչապետեր և նախարարներ, փոփոխություններ չեմ նախատեսում, այլ մակարդակներում որոշ փոփոխություններ, մտածում եմ` տեղի կունենան։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես հայտարարություն էի տարածել, որով հրավիրում էի աշխարհի 200 բուհերի լավագույն ուսանողներին՝ ներառվելու կառավարության կադրային բանկում։ Իմ մտադրությունն այն է, որ մենք նաև նոր մարդկանց բերենք։ Քանի որ մենք որդեգրել ենք կատարողականի հիման վրա վարձատրության համակարգ, արդեն նման կրթական ճանապարհ և որակավորում ունեցող մարդկանց համար, համոզված եմ, ՀՀ պետական աշխատանքը գնալով կլինի ավելի գրավիչ»։

Նա անդրադարձել է նաև հարցին, թե ով կլինի ԱԺ նախագահի պաշտոնում։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՔՊ-ն այսօր նիստ կանցկացնի՝ փակ, գաղտնի քվեարկությամբ որոշելու, թե թեկնածուներից ում առաջադրի ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն