ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոնի անցկացմանը, նշեց՝ «դա ընդունելի չէ, բայց մյուս կողմից ինքը գիտի պատճառահետևանքային կապերը»։
«Նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղյան շարժումը շարունակելու փորձերը Հայաստանում»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Փաշինյանը։
Հարցին, թե ինչ-որ քայլեր կձեռնարկե՞ն, Փաշինյանը պատասխանեց․ «Քայլը ռազմավարական գործարքն է․ ես ասում եմ՝ պետք է դադարեցվի երկկողմ։ Հայաստանում էլ պետք է դադարեցվի Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը»։
Բաքվից ամենաբարձր մակարդակներով պարբերաբան հնչում են «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված հայտարարություններ։ Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլաևը վերջերս հայտարարել էր, թե «Արևմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական կարևորություն ունի»։ Առհասարակ,
Երևանից բազմիցս հայտարարել են, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, և այս հարցով քննարկումը բացառված է։