azatutyun.am Իսրայելի և Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաները, Reuters-ի փոխանցմամբ, հերքել են տեղեկությունները, թե իսրայելական զորքերը դուրս են բերվել Հարավային Լիբանանի օկուպացված տարածքների մի մասից, այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտոնյան հայտարարել էր, թե Իսրայելը, որպես բարի կամքի դրսևորում՝ Լիբանանի կառավարության նկատմամբ, հետ է քաշել իր զորքերի մի մասը։
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են ԱՄՆ-ի աջակցությամբ մշակված առաջարկը, որի համաձայն՝ Իսրայելի զինված ուժերը Լիբանանի բանակին պետք է փոխանցեն «Հեզբոլլահի» հետ պատերազմի ընթացքում գրավված Լիբանանի տարածքների մի մասը, ինչը հնարավոր քայլ կարող է դառնալ՝ գրավված տարածքների նկատմամբ Լիբանանի վերահսկողությունը վերականգնելու ուղղությամբ։