capture-302

Քաղաքապետարանի ծեծկռտուքի գործով Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել | factor.am

factor.am Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել քաղաքապետարանի ծեծկռտուքի գործով: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից:

Արդյոք Տեր-Եսայանը կամ ծեծկռտուքի այլ մասնակիցներ հարցաքննվել են, նախաքննական մարմնից հրաժարվեցին հայտնել:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին` ավագանու հերթական նիստի ժամանակ իրավիճակը լարվել էր, որը վերածվել էր ծեծկռտուքի և տեղափոխվել միջանցք: Սարգիս Տեր-Եսայանը վնասվածքներ էր ստացել և դիմել բուժօգնության:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն