nr8tlhvuwg9ufz4fhthwek3qtacyxqwymhpx2n1h

Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին | armenpress.am

armenpress.am Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) Գազայի հատվածի հարավում ոչնչացրել է «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորման ստորաբաժանման հրամանատարին, որը պատասխանատու էր արմատական ​​կազմակերպության ռազմական թևի համար սպառազինության արտադրության և մատակարարման  համար։ Այս մասին հաղորդել է ԻՊԲ-ի մամուլի ծառայությունը։

«ԻՊԲ-ն երեքշաբթի օրը (հունիսի 23-ին) ոչնչացրել է «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության զենքի արտադրական ստորաբաժանման հրամանատար Ադամ Մուհամմադ Իբրահիմ Աբու Հադիդին՝ Խան Յունիսի (խմբ.՝ քաղաք Գազայի հատվածի հարավում) շրջանում կետային հարվածի արդյունքում։ «Իսլամական ջիհադի» արտադրական ստորաբաժանումը պատասխանատու է կազմակերպության ռազմական թևի համար զենքի արտադրության  և մատակարարման համար», – ասվում է հայտարարության մեջ։

Մամուլի ծառայությունում նշել են, որ «հարվածից առաջ միջոցներ են ձեռնարկվել խաղաղ բնակչության համար վնասը  նվազագույնի հասցնելու նպատակով»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն