7nmhv0py4ockdcqg

Վրաստանում ավարտվել է հոկտեմբերի 4-ի «խաղաղ հեղափոխության» գործով բոլոր մեղադրյալների դատավարությունը | civilnet.am

civilnet.am Թբիլիսիի քաղաքային դատարանը հրապարակել է 2025-ի հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիաների և բախումների գործով վերջին դատավճիռները։ Այս գործով մեղադրանք էր առաջադրվել տասնյակ մարդկանց։ Մեղադրյալների մի մասը համաձայնել է դատավարական գործարքի, մյուսները դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման, իսկ մեկ անձ՝ միայնակ մայր, ազատազրկման փոխարեն տուգանվել է։

Հնչեղություն ստացած այս գործով, որը բաժանվել էր հինգ առանձին դատավարությունների, վերջին 17 դատավճիռները հունիսի 24-ին կայացրել են դատավորներ Թամար Մչեդլիշվիլին և Թամար Մախարոբլիձեն։ Մչեդլիշվիլին քննել է չորս, իսկ Մախարոբլիձեն՝ մնացած 13 մեղադրյալների գործերը։

Մեղադրյալներից մեկը՝ հակակառավարական ցույցերի մասնակից և յոթամյա դստեր միայնակ մայր Մարիամ Մեկանցիշվիլին, Մչեդլիշվիլիի որոշմամբ տուգանվել է 5 հազար լարիով (1,900 դոլար)։

Նրան մեղադրանք էր առաջադրվել հասարակական կարգը խախտող խմբակային գործողություններ կազմակերպելու համար։ Այդ հոդվածով նախատեսված է տուգանք, հանրային աշխատանք կամ մինչև երեք տարվա ազատազրկում։

Մեկանցիշվիլին դատավճիռ ստացած մեղադրյալներից միակն էր, որը մինչ դատավճիռը գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Դատարանի շենքից դուրս նա ընկերների հետ թեթևությամբ ընդունել է վճիռը։

Դատավճռից առաջ Մեկանցիշվիլին հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի համարում և որ առաջադրված մեղադրանքներն իրավական հիմք չունեն։

«Ամբողջ կյանքում պայքարել եմ անարդարության դեմ»,- ասել էր նա՝ հավելելով, որ հակակառավարական բողոքի ակցիաներին մասնակցելը «այն արժանապատվության արտացոլումն է, որը ծնողներն են սովորեցրել»։

Հունիսի 24-ին դատված մյուս կինը՝ բողոքի ակցիաների մասնակից Նանա Սանդերը, Մչեդլիշվիլիի որոշմամբ դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման՝ խմբակային բռնություն կազմակերպելու մեղադրանքով։

Սանդերը հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ երբեք չի փորձել բռնի միջոցներով պայքարել պետության դեմ։

Դատավճռից մեկ օր առաջ նա մեղադրել էր Քրեակատարողական ծառայությանը առողջությանը վնաս հասցնելու մեջ՝ նշելով, որ մի անգամ ինքնասպանության փորձ է կատարել, ինչից հետո նույնիսկ տուգանվել է դրա համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն