Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի, ավելի քան 900 մարդ վիրավոր է | arm.sputniknews.ru

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի, ավելի քան 900 մարդ վիրավոր է | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 164–ի, ավելի քան 900 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահի լիազորությունները կատարող Դելսի Ռոդրիգեսը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել 32 զոհի և 700 վիրավորների մասին։

«Առկա տեղեկությունների համաձայն` 164 մարդ զոհվել է, 971 մարդ` վիրավորվել», – ասել է նա TeleSUR հեռուստաուղերձի ժամանակ։

Նշենք, որ Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդով երկու ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Խափանումներ են գրանցվել ինտերնետի և կապի աշխատանքում, ավերածություններ կան։ Տեղի իշխանությունները արտակարգ դրություն են մտցրել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն