factor.am Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը Բաքվում հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Եվրամիության (ԵՄ) հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ։
Էլնուր Մամեդովը Մագդալենա Գրոնոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և խաղաղության օրակարգը։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ ընդգծվել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու, պարտավորությունները ժամանակին կատարելու և փոխադարձ վստահությունը ամրապնդելու համար առկա հնարավորություններն օգտագործելու կարևորությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում