senat

Բաքվի նախաձեռնությամբ Վաշինգտոնում միջազգային կոնֆերանսում քննարկվել է «Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը | azatutyun.am

azatutyun.am «Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ու ինքնորոշման իրավունք», «Հայաստանի կողմից ադրբեջանցիների էթնիկ զտումներ». սրանք մեջբերումներ են նախօրեին Միացյալ Նահանգների Կոնգրեսի շենքում անցկացված միջազգային կոնֆերանսի ընթացքում բարձրացված հարցերից:

Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը:

Վաշինգտոնյան միջոցառման կազմակերպիչն Ադրբեջանի կողմից 3 տարի առաջ ստեղծված Բաքվի նախաձեռնող խումբն է:

Պետական «Ազերթաջը» հաղորդում է, որ «Վերադարձի և ինքնորոշման իրավունքը. երկակի ստանդարտներ և ընտրողական մոտեցումներ» միջազգային կոնֆերանսի մասնակիցները նաև նամակ են հղել ամերիկացի կոնգրեսականներին՝ կոչ անելով «պաշտպանել արևմտյան ադրբեջանցիների՝ անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադառնալու իրավունքը իրենց հայրենի հողեր»։

Կոնֆերանսի մասնակիցները հույս են հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի «արևմտյան ադրբեջանցիների վերադարձին իրենց հայրենի տներ, կօգնի վերականգնել նրանց սեփականության իրավունքն ու պաշտպանել մշակութային ժառանգությունը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն