Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հետևում է Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքներին, հայ համայնքի կրած վնասներին։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից:
«Սրբազան հոր փոխանցած տեղեկությունների համաձայն, երկրաշարժը սարսափելի ցնցում է առաջացրել, մարդկային և նյութական վնասները բազմաթիվ են։
Երկրաշարժի հետևանքով, դժբախտաբար, երկու հայ ընտանիքների տներ են քանդվել, կան մի քանի վիրավորներ ու անհետ կորած հայորդիներ»,- նշված է Կաթողիկոսության հաղորդագրությունում։