mycollages-2026-06-25t205935-830

Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում

Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում: Ավարտվել է ակումբի և մարզչի միջև պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում են  «Արարատ» ֆուտբոլային ակումբից։

««Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Դիոնիսոյին ակումբի համար դժվարին իրավիճակում կատարած մեծածավալ աշխատանքի համար և մաղթում է հետագա հաջողություններ»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ իրենց աշխատանքն ակումբում ավարտում են նաև իր մարզչական շտաբի անդամներ Ռուի Տավարեշն ու Մարկո Դուրանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն