yfq8ifiddoaowpbw

ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պատասխանատու է ճանաչել 2008-ի պատերազմի ընթացքում վրացի զինծառայողների սպանության և խոշտանգումների համար | civilnet.am

civilnet.am Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ռուսաստանին պատասխանատու է ճանաչել 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում գերեվարված երեք վրացի զինծառայողների սպանության և խոշտանգումների համար։ Նրանց թվում էր նաև Գիորգի Անցուխելիձեն, որին հետմահու շնորհվել է Վրաստանի ազգային հերոսի կոչումը, և որը համարվում է այդ պատերազմի խորհրդանիշներից մեկը։

Դատարանի վճիռը հրապարակվել է հունիսի 23-ին։ Դիմումատուների շահերը ներկայացրել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA)։

ՄԻԵԴ-ը մեկ վարույթում միավորել է երկու գործ՝ մեկը ներկայացրել էր վրացի զինծառայող Դավիթ Մալաչինին մի խումբ այլ զինծառայողների հետ, մյուսը՝ Անցուխելիձեի կինը՝ Մակա Չիկվիլաձեն։

Վճռում մանրամասն նկարագրվում են 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում վրացի զինծառայողների գերեվարումն ու սպանությունները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն