sqpijwdutt72phlu

Իտալիայում ծայրահեղ շոգի նոր ալիքը մեկ օրից էլ քիչ ժամանակում հինգ մարդու մահվան պատճառ է դարձել | news.am

news.am Իտալիայում ծայրահեղ շոգի նոր ալիքը 24 ժամից էլ քիչ ժամանակահատվածում հանգեցրել է հինգ մարդու մահվան։ Երկրի շատ շրջաններում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 41 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, գրում է The Guardian պարբերականը։

Երեքշաբթի Միլանի մոտակայքում՝ Լոդիի շրջանում, դաշտում աշխատելու ժամանակ 57-ամյա տղամարդու մահանալուց հետո, չորեքշաբթի գրանցվել է ևս չորս մահվան դեպք։ Պիաչենցա գավառում մահացել է խաղողի այգու 61-ամյա աշխատակիցը։ Գարլասկո քաղաքում 56-ամյա մի տղամարդ մահացու նոպա է տարել գերեզմանատանը ծնողների գերեզմանին այցելելիս։ Նեապոլում՝ քաղաքային հրապարակում, մահացած է գտնվել մի անօթևան տղամարդ։ Եվս մեկ բանվոր զոհվել է Պադուայի շրջանում՝ կորցնելով գիտակցությունը ջրային ենթակառուցվածքի օբյեկտի տեխնիկական սպասարկման ժամանակ։

Ծայրահեղ շոգը նաև ի հայտ է բերել երկրի էներգետիկ համակարգի լուրջ ծանրաբեռնվածությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն