mycollages_15

Ռուսաստանն ամբղջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը | 1lurer.am

1lurer.am Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի ներմուծման սահմանափակումները՝ ժամանակավորապես կասեցնելով ևս երկու հայկական ընկերության արտադրանքի հավաստագրումը մինչև նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռոսսելխոզնադզորը:  Այդպիսով փաստացի դադարեցվում են Հայաստանից ձկնորսական ապրանքների բոլոր ներմուծումները:

«Ռոսսելխոզնադզորը» նախկինում դիմել էր հայկական կողմին՝ ժամանակավորապես կասեցնելու բոլոր հավաստագրումները, բացառությամբ ստուգմանն անմիջականորեն ներգրավված ընկերությունների՝ «ՄՖ Էքսպորտ» ՍՊԸ-ի և «Ինվեսթ Պլյուս» ՍՊԸ-ի: Այս ընկերությունների համար սահմանվել է լաբորատոր խիստ մոնիթորինգի ռեժիմ:

«Հետագայում, նյութերի վերլուծությունից հետո, կազմվել է նախնական զեկույց, և մինչև հայտնաբերված խախտումների շտկումը և անհրաժեշտ հիմնավորող նյութերի տրամադրումը, որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել նաև այդ ընկերությունների արտադրանքի հավաստագրումը», – հայտնել է «Ռոսսելխոզնադզորը»:

Ընդգծվել է, որ գործակալությունը համագործակցում է հայկական կողմի հետ՝ ռուսական շուկա մատակարարելու համար նախատեսված ձկան և ձկնամթերքի անվտանգությունն ապահովելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն