fd4a37f8-7463-4f18-5b59-08decd277110_w1023_r1

ԱՄՆ-ում Լիբանան-Իսրայել բանակցությունները երկարաձգվում են մեկ օրով | azatutyun.am

azatutyun.am Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները, որոնք պետք է ավարտվեին նախօրեին, ևս մեկ օրով երկարաձգվել են, տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարությունը։

Ըստ գերատեսչության՝ բանակցությունները կվերսկսվեն այսօր առավոտյան։ Բանակցություններն անցկացվում են Վաշինգտոնում՝ ամերիկյան միջնորդությամբ։

«Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները շարունակվում են, և մենք նպաստում ենք դրանց», – ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ:

Բանակցություններն ընթանում են Իսրայելի և իրանական աջակցություն վայելող «Հեզբոլա»-ի միջև հաստատված փխրուն հրադադարի ֆոնին: Լիբանանը մերձավորարևելյան պատերազմի մեջ ներքաշվեց Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմից օրեր անց։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն