9738506f-3a86-4c61-7911-08ddc3797fd2_w1023_r1

Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտավորություն է․ Իսրայելի ԱԳ նախարար | azatutyun.am

azatutyun.am Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ կառավարության հաջորդ նիստում ներկայացնելու է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծը։

«Օսմանյան Կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտավորություն է, – X-ում գրել է Սաարը՝ շարունակելով․ – Միևնույն ժամանակ, տեղին է դատապարտել պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում»։

Կառավարության հավանությանն արժանանալուց հետո նախագիծը կուղարկվի խորհրդարան, տեղեկացրել է ԱԳ նախարարը։

2025-ի ամռանը վարչապետ Բենյամին Նեթանյահուն էր անդրադարձել 1915 թվականի Մեծ եղեռնին։ Լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդի հարցին, թե ինչո՞ւ ոչ մի իսրայելցի վարչապետ չի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված հայերի դեմ ցեղասպանությունը, Նեթանյահուն արձագանքել է. «Ես հենց նոր արեցի։ Ահա, խնդրեմ»։

2024-ի մարտին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն