IMG_4661

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի | armenpress.am

armenpress.am Վենեսուելայում հունիսի 24-ի երեկոյան միմյանց հաջորդող 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, 4300 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Նշվում է, որ մայրաքաղաք Կարակասում և մոտակա Լա Գուայրա ծովափնյա քաղաքում շենքերի փլատակներում մնացած մարդիկ օգնության են կանչում։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ վնասվել կամ փլուզվել է 250 շենք, որոնց մեծ մասը՝ Լա Գուայրայում։ Կարակասի մոտ գտնվող երկրի գլխավոր միջազգային օդանավակայանը փակ է մնում լուրջ վնասների պատճառով։

ԱՄՆ-ն խոստացել է 150 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Վենեսուելային։ ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը հայտնել է, որ ուղարկում է ռազմական նավեր և տրանսպորտային ինքնաթիռներ՝ օգնելու որոնողափրկարարական թիմերին և փրկարարական գործողություններին։

Ըստ Մեքսիկայի արտգործնախարարության և պաշտպանության նախարարության համատեղ հայտարարության՝ երկիրը Վենեսուելա է ուղարկում 261 զինծառայողի, այդ թվում՝ բժիշկների և որոնողափրկարարական գործողությունների մասնագետների, 4,4 տոննա սարքավորումներ և գործիքներ, ինչպես նաև 2,7 տոննա բժշկական պարագաներ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ն էլ հայտնել է 48 տոննա հումանիտար օգնություն ուղարկելու մասին, որը Վենեսուելա կհասնի հունիսի 29-ին։ Օգնությունը ներառում է անվասայլակներ, վրաններ, առաջին բուժօգնության պարագաներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն